ԱՄՆ-ն է Իրաքում ԻԼԻՊ-ի վերջին հարձակումների հեղինակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119623-ԱՄՆ_ն_է_Իրաքում_ԻԼԻՊ_ի_վերջին_հարձակումների_հեղինակը
Իրաքի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին հարձակումներում դերակատար են եղել ամերիկացիները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 21, 2020 12:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն է Իրաքում ԻԼԻՊ-ի վերջին հարձակումների հեղինակը

Իրաքի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը հայտարարել է, որ Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին հարձակումներում դերակատար են եղել ամերիկացիները:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Քյարիմ Ալավին ասել է. «Իրաքի տարբեր շրջաններում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հարձակումները տեղի են ունեցել Իրաքից ամերիկացի զորայինների դուրս գնալու մասին խորհրդարանի որոշումից հետո»:

Իրաքի խորհրդարանի այդ պատգամավորը նշել է, որ ամերիկացիները մտահոգված են Իրաքի քաղաքական խմբավորումների այդ որոշման կապակցությամբ, ուստի Իրաքի ապագա կառավարությանը ճնշելու նպատակով հովանավորում են ԻԼԻՊ-ին:

Վերջին օրերի ընթացքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Քերքուքում գրոհել են երկու գյուղերի դեմ, իսկ Դիալի նահանգում Իրաքի բանակի մի անցակետի դեմ: