Ապրիլ 26, 2020 18:16 Asia/Tehran
  • Լիբիայում խոցվել են 4 թուրքական ԱԹՍ-եր

Լիբիայի ազգային բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամերի ընթացքում այդ երկրի օդային տարածքում խոցվել է 4 թուրքական ԱԹՍ:

Խալիֆա Հաֆթարի ղեկավարած Լիբիայի Ագզային բանակը հայտարարել է, որ խոցված չորրորդ ԱԹՍ-ը հարձակում էր իրականացնելու Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ռազմակայանի դեմ:

Ավելի վաղ, թուրքական երկու ԱԹՍ-եր էին խոցվել Բուղրինում և Ալուշգայում, ևս մեկը՝ Վադի Դինար շրջանում:

Լիբիայի ազգային բանակը որ տարիներ շարունակ իշխում է այդ երկրի արևելյան շրջաններում, 2019թ ապրիլից, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և արևմտյան որոշ երկրների աջակցությամբ, հարձակումներ է իրկանացնում Տրիպոլիի դեմ:

Պիտակ