Բռնագրավված տարածքներում բողոքի ցույց է անցկացվել Նեթանյահուի դեմ
Բռնագրավված տարածքների հազարավոր բնակիչներ, այսօր դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Նեթանյահուի և Գանցի միջև կոալիցիոն կառավարության վերաբերյալ ձեռք բերված համաձայնության դեմ:
Կիրակի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսությունը հաղորդել է, որ ցույցի մասնակիցները բողոքել են Նեթանյահուի կոռումպացվածության և Գանցի կողմից այդ հանգամանքն անտեսելու ու վերջինիս հետ համաձայնության գալու դեմ: Նրանք վանկարկել են «Ոչ, կոռումպացված կառավարությանը»:
«Կապույտ և սպիտակ» կոալիցիայի ղեկավար Բեննի Գանցը և «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 21-ին պայմանավորվածություն ձեռք բերեցին կոալիցիոն կառավարության ձևավորման վերաբերյալ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ և նրա դեմ հարուցվել է 4 դատական գործ:
Նեթանյահուի դատավարությունը նշանակված էր մարտի 17-ին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով. Երուսաղեմի դատարանը հետաձգել է դատական նիստը: