Ռիադը բռնագրավել է Եմենի նավթամթերք ու սննդամթերք տեղափոխող նավերը
Եմենի նավթընկերության խոսնակը հայտարարել է. «Չնայած կորոնավիրուսի պանդեմիայի տարածմանը, Սաուդյան ագրեսոր կոալիցիան շարունակում է ծովում բռնագրավել նավթամթերք ու սննդամթերք տեղափոխող նավերը»:
«Ալ-Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Ամին Ալ-Շաբաթին ընդգծել է.-«ՄԱԿ-ը և Սաուդյան ագրեսոր կոալիցիան պատասխանատու են կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Եմենի ժողովրդին ուղղված առաջին անհրաժեշտության ծառայությունների դադարեցման համար»:
Եմենցի պաշտոնյան ավելի վաղ տեղեկացրել էր, որ վերջերս ազատվել է գողացված նավը, որ նավթամթերք էր տեղափոխում այդ երկիր:
Սաուդյան Արաբիան 2015 թվականից ի վեր շրջափակել է Եմենը: Այս երկիրը պատերազմի ու շրջափակման հետևանքով հայտնվել է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր պայմաններում: