Դամասկոսը դատապարտում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հակասիրիական պատժամիջոցների շարունակումը
Դատապարտելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ երկրի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը և մարդկության դեմ ուղղված հանցագործություն են համարվում:
Այման Սուսանն իր երկրի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցները որակել է որպես անմարդկային քայլ, հավելելով. «Այդ թշնամական գործողությունները սահմանափակել են Սիրիայի հնարավորությունները կորոնավիրուսի դեմ պայքարում»:
«Սիրիան գտնվում է դժվար պայմաններում՝ կորոնավիորւսի տարածման, ահաբեկչության դեմ պայքարի ու պատժամիջոցների պատճառով», - ասել է Սուսանը:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, կիրակի օրը կայացած առցանց սեմինարի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը ոչ միայն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին, այլև տնտեսական, առողջապահական և քաղաքական ահաբեկչություն է իրականացնում Դամասկոսի նկատմամբ: