Բողոքի ցույց Թել Ավիվում՝ ընդդեմ Նեթանյահուի քաղաքականության
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121362-Բողոքի_ցույց_Թել_Ավիվում_ընդդեմ_Նեթանյահուի_քաղաքականության
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Ռաբին հրապարակում ՝ բողոքելու կորոնավիրուսի դեմ պայքարում այդ երկրրի անարդյունավետ գործողությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2020 11:58 Asia/Tehran
  • Բողոքի ցույց Թել Ավիվում՝ ընդդեմ Նեթանյահուի քաղաքականության

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Ռաբին հրապարակում ՝ բողոքելու կորոնավիրուսի դեմ պայքարում այդ երկրրի անարդյունավետ գործողությունների դեմ:

Ցուցարարները փակել են Ռաբին հրապարակի  գլխավոր փողոցը, հայտարարելով, որ կորոնավիրուսի բռնկումից հետո ստեղծված իրավիճակը: բխում է Բենիամին Նեթանյահույի քաղաքական շահերից:

Սիոնիստ գրոհայինները հարձակվել են ցուցարարների վրա ՝ ձերբակալելով 12 հոգու  և ուժ գործադրելով ցրել ցույցը:

Վերջերս, Բենիամին Նեթանյահուի ղեկավարած կառավարությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով, հաստատեց բանակի լիազորությունները մեծացնելու նախագիծը:

Մեկ ամիս առաջ ևս, Թել Ավիվի հազարավոր բնակիչներ բողոքի ցույց էին անցկացրել՝   «Լիքուդ» կուսակցության և «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի առաջնորդներ Նեթանյահուի և  Գանցի միջև ձեռք բերված համաձայնության դեմ: