Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121812-Իրաքի_ԱԳ_նախարարություն_է_կանչվել_այդ_երկրում_Թուրքիայի_դեսպանը
Հակադարձելով Իրաքի հյուսիստային շրջանների վրա Թուրքիայի կործանիչների կողմից իրականացված ավիահարձակմանը Թուրքիայի դեսպանը կնչվել է Իրաքի ԱԳՆ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2020 15:14 Asia/Tehran
  • Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել այդ երկրում Թուրքիայի դեսպանը

Հակադարձելով Իրաքի հյուսիստային շրջանների վրա Թուրքիայի կործանիչների կողմից իրականացված ավիահարձակմանը Թուրքիայի դեսպանը կնչվել է Իրաքի ԱԳՆ:

Հունիսի 15-ի առավոտյան Թուրքիայի 18 կործանիչներ հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային  Մախմուր և  Սանջար շրջանների մերձակայքում գտնվող անօթևանների մի ճամբարի վրա: 

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, Իրաքի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Երեքշաբթի օրը Իրաքի ԱԳ նախարար Աբդոլքարիմ Հաշեմը Թուրքիայի դեսպան  Ֆաթիհ Յիլդեզին է ներկայացրել  նախարարության բողոքի նամակը»:

Հաղորդման համաձայն, Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանների և ինքնիշխանության խախտման պատճառով, պաշտոնական Բաղդադը դատապարտել է միջազգային օրենքները, պայմանագրերը, բարեկամական հարաբերությունները, փոխադարձ հարգանքի ու բարիդրացիական սկզբունքները խախտող Թուրքիայի քայլը: