Իրաքի վրա Թուրքիայի իրականացրած ավիահարձակման հետևանքով, զոհվել է խաղաղ քաղաքցի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121906-Իրաքի_վրա_Թուրքիայի_իրականացրած_ավիահարձակման_հետևանքով_զոհվել_է_խաղաղ_քաղաքցի
Իրաքի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի ավիահարձակման հետևանքով զոհվել է խաղաղ քաղաքցի: Այս մասին տեղեկացնում են անվտանգության աղբյուրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2020 12:18 Asia/Tehran
  • Իրաքի վրա Թուրքիայի իրականացրած ավիահարձակման հետևանքով, զոհվել է խաղաղ քաղաքցի

Իրաքի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի ավիահարձակման հետևանքով զոհվել է խաղաղ քաղաքցի: Այս մասին տեղեկացնում են անվտանգության աղբյուրները:

Ուրբաթ օրը, իրաքյան աղբյուրները հաղորդել են, որ այս երկրի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի ավիահարձակման հետևանքով, զոհվել է մեկ խաղաղ քաղաքցի:

Չորեքշաբթի օրը, Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է «Քրդստանի բանվորական կուսակցության» դիրքեը թիրախվորելու նկատակով,  «Վագրի թաթ» ռազմական գործողությունների մեկնարկի մասին: 

Անցյալ կիրակի նույնպես Թուրքիան  Իրաքի հյուսիսում իրականացրել էր ՔԲԿ-ի դեմ ուղղված՝ «Արծվի ճանկեր» ռազմական գործողությունը: 

2019թ. մայիսի 27-ին, Թուրքիայի բանակը ՔԲԿ-ին ճնշելու համար իրականացրել էր «Թաթ» գործողությունը, ինչը դատապարտվել էր Իրաքի կողմից: Իրաքը Թուրքիայի ռազմական գործողությունները համարում է իր տարածքային ամբողջականության խախտում: 

Թուրքիան ՔԲԿ-ն համարում է  ահաբեկչական խումբ: