Իրաքի վրա Թուրքիայի իրականացրած ավիահարձակման հետևանքով, զոհվել է խաղաղ քաղաքցի
Իրաքի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի ավիահարձակման հետևանքով զոհվել է խաղաղ քաղաքցի: Այս մասին տեղեկացնում են անվտանգության աղբյուրները:
Ուրբաթ օրը, իրաքյան աղբյուրները հաղորդել են, որ այս երկրի հյուսիսային շրջանի վրա Թուրքիայի ավիահարձակման հետևանքով, զոհվել է մեկ խաղաղ քաղաքցի:
Չորեքշաբթի օրը, Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է «Քրդստանի բանվորական կուսակցության» դիրքեը թիրախվորելու նկատակով, «Վագրի թաթ» ռազմական գործողությունների մեկնարկի մասին:
Անցյալ կիրակի նույնպես Թուրքիան Իրաքի հյուսիսում իրականացրել էր ՔԲԿ-ի դեմ ուղղված՝ «Արծվի ճանկեր» ռազմական գործողությունը:
2019թ. մայիսի 27-ին, Թուրքիայի բանակը ՔԲԿ-ին ճնշելու համար իրականացրել էր «Թաթ» գործողությունը, ինչը դատապարտվել էր Իրաքի կողմից: Իրաքը Թուրքիայի ռազմական գործողությունները համարում է իր տարածքային ամբողջականության խախտում:
Թուրքիան ՔԲԿ-ն համարում է ահաբեկչական խումբ: