Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է տեղակայել Իրաքի հյուսիսում
Հունիսի 21-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի հատուկ նշանակության ուժերը տեղակայվել են Իրաքի հյուսիսում՝ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հատկանշական է, որ վերջին օրերին, Թուրքիան ավելացրել է Իրաքի հյուսիսում ՔԲԿ-ի դիրքերի դեմ հարձակումները:
Անցած շաբաթ, Իրաքում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը կանչվել էր այդ երկրի ԱԳ նախարարություն, որտեղ նրան փոխանցվել էր Բաղդադի պաշտոնական բողոքը՝ այդ երկրի օդային տարածքը և ինքիշխանությունը խախտելու կապակցությամբ: Իրաքի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմական գործողությունները խախտում են մջազգային բոլոր օրենքներն ու պայմանագրերը:
Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը նույնպես Թուրքիային կոչ է արել հարգել Իրաքի ինքնիշխանությունը և զերծ մնալ սահմանային շրջաններում լարվածությունը սրելուց: