Թուրքիան հատուկ նշանակության ուժեր է տեղակայել Իրաքի հյուսիսում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i121996-Թուրքիան_հատուկ_նշանակության_ուժեր_է_տեղակայել_Իրաքի_հյուսիսում
Հունիսի 21-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի հատուկ նշանակության ուժերը տեղակայվել են Իրաքի հյուսիսում՝ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2020 04:46 Asia/Tehran
  • Թուրքիան հատուկ նշանակության  ուժեր է տեղակայել Իրաքի հյուսիսում

Հունիսի 21-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի հատուկ նշանակության ուժերը տեղակայվել են Իրաքի հյուսիսում՝ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով:

Հատկանշական է, որ վերջին օրերին, Թուրքիան ավելացրել է Իրաքի հյուսիսում ՔԲԿ-ի դիրքերի դեմ հարձակումները:

Անցած շաբաթ, Իրաքում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզը կանչվել էր այդ երկրի ԱԳ նախարարություն, որտեղ նրան փոխանցվել էր Բաղդադի պաշտոնական բողոքը՝ այդ երկրի օդային տարածքը և ինքիշխանությունը խախտելու կապակցությամբ: Իրաքի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմական գործողությունները խախտում են մջազգային բոլոր օրենքներն ու պայմանագրերը:

Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը նույնպես Թուրքիային կոչ է արել հարգել Իրաքի ինքնիշխանությունը և զերծ մնալ սահմանային շրջաններում լարվածությունը սրելուց: