Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը զորանո՞ց է ,թե՞ դեսպանատուն
Իրաքը դատապարտել է Բաղդադում ԱՄՆ-ի 10 քառակուսի կիլոմետր տարածության վրա գտնվող դեսպանատանը հրթիռային պաշտպանության համակարգը փորձարկելու Վաշինգտոնի քայլը:
ԱՄՆ-ի դեսպանատունը, որ գտնվում է Բաղդադի կանաչ տարածքում, խիստ հսկողության տակ է: Վաշինգտոնի այդ քայլի հետևանքով ավերվել է մի բնակարան և վիրավորվել մեկ երեխա:
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Հասան Քարիմ Ալ-Քաաբին ասել է.«ԱՄՆ-ի այդ քայլը հակասում է միջազգային իրավունքներին»: Նա պահանջել է արագ քայլեր ձեռնարկել՝ նման գործողություննների կրկնությունը կանխելու նպառակով:
Իրաքի Ալ-Ֆաթհ կոալիցիան դատապարտել է ԱՄՆ-ի այդ քայլը:
Իրաքի խորհրդարանը 2020 թվականի հունվարի 5-ին բանաձև է ընդունել Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին:
Վիեննայում 1961 թվականին ընդունված կոնվենցիայի 22-րդ հոդվածի համաձայն՝ Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատանը հակաօդային պաշտպանության համակարգ տեղադրելով, Վաշինգտոնը խախտել է Իրաքի ինքնիշխանության իրավունքը:
Իրաքի ժողովուրդն ու խմբերը պահանջում են ամերիկյան զորուժը դուրս բերել այդ երկրից և պահպանել Իրաքի անկախությունը:
Իրաքում հակաամերիկյան տրամադրությունները սրվել են հունվարի սկզբին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Իրաքի ժողովրդական ուժերի փոխհրամանատար Աբումեհդի Մուհանդեսի սպանությունից ի վեր: