Բռնագրավված տարածքների հազարավոր բնակիչներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i122949-Բռնագրավված_տարածքների_հազարավոր_բնակիչներ_պահանջել_են_Նեթանյահուի_հրաժարականը
Հուլիսի 14-ին, բռնագրավված տարածքների հազարավոր բնակիչներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը, բողոքելով վերջինիս կոռումպացվածության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2020 04:37 Asia/Tehran

Հուլիսի 14-ին, բռնագրավված տարածքների հազարավոր բնակիչներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը, բողոքելով վերջինիս կոռումպացվածության դեմ:

Ցուցարարները հավաքվել են  վարչապետի տան դիմաց: Նրանք կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել ՝ «Նեթանյահուի կոռումպացվածությունը մեզ համար զզվելի է» և «Նեթանյահուն պետք է հրաժարական  տա»:

Ոստիկանությունը շրջափակել է ցուցարարներին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել երեք առանձին գործերով, կապված կաշառակերության, խարդախության և լիազորությունները չարաշահելու հետ:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, նրա գործով դատական նիստը հետաձգվել է   մինչև հաջորդ ամիս: Սիոնիստական ռեժիմի ​​օրենսդրության համաձայն, որևէ գործով որպես մեղադրյալ անցնող վարչապետի հրաժարականը պարտադիր չէ: