Նեթանյահուի դեմ բողոքող ցուցարաներից 55 -ը ձերբակալվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123402-Նեթանյահուի_դեմ_բողոքող_ցուցարաներից_55_ը_ձերբակալվել_են
Բռնագրավված Ղոդսում Իսրայելի վարչակարգի զինվորականները հարձակվել են սիոնիստ ցուցարարների վրա և ձերբակալել տասնյակ մարդկանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2020 13:29 Asia/Tehran

Բռնագրավված Ղոդսում Իսրայելի վարչակարգի զինվորականները հարձակվել են սիոնիստ ցուցարարների վրա և ձերբակալել տասնյակ մարդկանց:

Բռնագրավված Ղոդսի  հազարավոր բնակիչներ, որպես բողոք  Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի սանձման  և այդ կապակցությամբ ընդունված օրենքների դեմ, ,հինգշաբթի գիշեր համախմբվելով սիոնիստական վարչակարգի վարչապետ  Բենյամին Նեթանյահուի նստավայրի դիմաց,պահանջել են նրա հրաժարականը: 

Ոստիկանությունը  Բենյամին Նեթանյահուի նստավայրի դիմաց համախմբված ցուցարարներին ցրելու ժամանակ բախվել է նրանց հետ, որի հետևանքով ձերբակալվել են առնվազն 55 սիոնիստներ:

Սիոնիստական վարչակարգի ոստիկանությունը մի հաղորդագրությամբ ցուցարարների թիվը ավելի քան 4000 հոգի է հայտարարել և նշել, որ ցուցարարներին ցրելուց հետո, առնվազն հազար հոգի մինչև ուրբաթ առավոտ մնացել են Նեթանյահուի նստավայրի մոտակայքում:

Ըստ «Հաարեթց»-ի ,Նեթանյահուի նստավայրի դիմաց բողոքի ցույցի կազմկակերպիչները շեշտել  են, որ ցույցերը եղել են խաղաղ բնույթի,սակայն ոստիկանությունը հարձակվելով ցուցարարների վրա,  լարված մթնոլորտ է ստեղծել և բռնություն գործադրել :