Հինգերորդ անընդմեջ շաբաթը, Նեթանյահուի նստավայրի դիմաց ցույցերը շարունակվում են
Արդեն հինգ շաբաթ անընդմեջ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ավտորիտար քաղաքականության և կոռուպցիոն գործերի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում օկուպացված Երուսաղեմում գտնվող նրա նստավայրի դիմաց:
Բռնագրավված Երուսաղեմի հազարավոր բնակիչներ շաբաթ երեկոյան հանրահավաք են անցկացրել Նեթանյահուի նստավայրի առջև, այնուհետև երթով շարժվել դեպի մոտակա փողոցներ՝ պահանջելով նրա հրաժարականը:
Ցուցարարները պաստառներ կրելով բողոքել են Նեթանյահուի կոռուպցիոն գործերի դեմ, ընդգծելով նրա հրաժարականի անհրաժեշտությունը:
Պաստառների վրա Prime Mitister(վարչապետ) բառակապակցության փոխարեն գրված է եղել Crime Minister (Հանցագործության նախարար):
Վերջին ամիսների ընթացքում Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Չորս դատական գործ է հարուցված նրա դեմ:
Կորոնավիրուսի դեմ պայքարում նա թույլ գործունեություն է ունեցել: