Թել Ավիվում Նեթանյահուի կողմնակիցները հարձակվել են բողոքողների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123640-Թել_Ավիվում_Նեթանյահուի_կողմնակիցները_հարձակվել_են_բողոքողների_վրա
Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, Իսրայելի վարչապետի կողմնակիցները, ոստիկանության և անվտանգության ուժերի ուղեկցությամբ, հարձակվել են ցուցարարների վրա:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 29, 2020 14:30 Asia/Tehran

Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, Իսրայելի վարչապետի կողմնակիցները, ոստիկանության և անվտանգության ուժերի ուղեկցությամբ, հարձակվել են ցուցարարների վրա:

Իսրայել Թայմզ կայքի հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուի գործողությունների և քաղաքականության դեմ բողոքող ցուցարարները  երեքշաբթի  օրը հավաքվել են Նեթանյահուի կաբինետի հանրային անվտանգության նախարարի Ամիր Օհանայի նստավայրի դիմաց:

Նեթանյահուի կողմնակիցները, որոնց աջակցում էին ոստիկանության և անվտանգության ուժերը, հարձակվել են ցուցարարների վրա և ծեծի ենթարկել ու վիրավորվել նրանց:

«Յաշ Աթիդ» կուսակցության առաջնորդ և Իսրայելի խորհրդարանում (Քնեսետ) ընդդիմադիր կուսակցությունների նախագահ Յաիր Լապիդն ասել է, որ Նեթանյահուի սադրիչ հայտարարություները հանգեցրել են ծայրահեղ աջ խմբերի անդամների կողմից  ցուցարարների վրա հարձակումների:  

Լապիդն ասել է, որ Թել Ավիվում բռնությունների ու արյունահեղության համար  պատասխանատվություն են կրում Նեթանյահուն և նրա նշանակված անձինք:

Նա նախազգուշացրել է, որ այս գործընթացը շարունակվելու դեպքում և Նեթանյահուի կաբինետի անկարողությունը ցուցարարների պահանջները  բավարարելու համար, Իսրայելը կտեղափոխվի քաղաքացիական պատերազմի դաշտ:
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio