Թել Ավիվում Նեթանյահուի կողմնակիցները հարձակվել են բողոքողների վրա
Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի ֆոնին, Իսրայելի վարչապետի կողմնակիցները, ոստիկանության և անվտանգության ուժերի ուղեկցությամբ, հարձակվել են ցուցարարների վրա:
Իսրայել Թայմզ կայքի հաղորդման համաձայն, Բենիամին Նեթանյահուի գործողությունների և քաղաքականության դեմ բողոքող ցուցարարները երեքշաբթի օրը հավաքվել են Նեթանյահուի կաբինետի հանրային անվտանգության նախարարի Ամիր Օհանայի նստավայրի դիմաց:
Նեթանյահուի կողմնակիցները, որոնց աջակցում էին ոստիկանության և անվտանգության ուժերը, հարձակվել են ցուցարարների վրա և ծեծի ենթարկել ու վիրավորվել նրանց:
«Յաշ Աթիդ» կուսակցության առաջնորդ և Իսրայելի խորհրդարանում (Քնեսետ) ընդդիմադիր կուսակցությունների նախագահ Յաիր Լապիդն ասել է, որ Նեթանյահուի սադրիչ հայտարարություները հանգեցրել են ծայրահեղ աջ խմբերի անդամների կողմից ցուցարարների վրա հարձակումների:
Լապիդն ասել է, որ Թել Ավիվում բռնությունների ու արյունահեղության համար պատասխանատվություն են կրում Նեթանյահուն և նրա նշանակված անձինք:
Նա նախազգուշացրել է, որ այս գործընթացը շարունակվելու դեպքում և Նեթանյահուի կաբինետի անկարողությունը ցուցարարների պահանջները բավարարելու համար, Իսրայելը կտեղափոխվի քաղաքացիական պատերազմի դաշտ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio