Նեթանյահուի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում
Նյու Յորքում բնակվող հրեաները ցույց են անցկացրել ի պաշտպանություն գրավյալ Պաղեստինում Նեթանյահու դեմ անցկացվող ցույցերի:
Իսրայելական Հաարեց օրաթերթի հաղորդման համաձայն, Նյու Յորքում ապրող հրեաները հավաքվել են Վաշինգտոնի Մանհեթեն շրջանի այգում և կարգախոսներ վանկարկելով պահանջել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը:
Արդեն մի քանի օր, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի թույլ քաղաքականության և կոռուպցիոն գործերի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք քաղաքներում:
Ուրբաթ օրը տասնյակ մարդիկ հավաքվել են Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպաս» կամոջի մոտ ՝ պահանջելով Նեթանյահուի հրաժարականը:
Ցուցարարները պահանջում են Բենյամին Նեթանյահուի հրաժարականը՝ որպես բողոքի նշան՝ կորոնավիրուսի համավարակի վերահսկման հարցում նրա վարած թույլ քաղաքականության և կոռուպցիայի մեղադրանքով դատարանի առջև կանգնելուց հետո։
https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio