Նեթանյահուի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123827-Նեթանյահուի_դեմ_բողոքի_ցույցեր_են_տեղի_ունեցել_Նյու_Յորքում
Նյու Յորքում բնակվող հրեաները ցույց են անցկացրել ի պաշտպանություն գրավյալ Պաղեստինում Նեթանյահու դեմ անցկացվող ​​ցույցերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2020 12:31 Asia/Tehran

Նյու Յորքում բնակվող հրեաները ցույց են անցկացրել ի պաշտպանություն գրավյալ Պաղեստինում Նեթանյահու դեմ անցկացվող ​​ցույցերի:

Իսրայելական Հաարեց  օրաթերթի հաղորդման համաձայն, Նյու Յորքում ապրող հրեաները հավաքվել են Վաշինգտոնի Մանհեթեն շրջանի այգում  և  կարգախոսներ վանկարկելով  պահանջել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը:

Արդեն մի քանի օր, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի թույլ քաղաքականության և կոռուպցիոն գործերի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի  Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք քաղաքներում: 

Ուրբաթ օրը տասնյակ մարդիկ հավաքվել են Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպաս» կամոջի մոտ ՝ պահանջելով Նեթանյահուի հրաժարականը:

Ցուցարարները պահանջում են Բենյամին Նեթանյահուի հրաժարականը՝ որպես բողոքի նշան՝ կորոնավիրուսի համավարակի վերահսկման հարցում նրա վարած թույլ քաղաքականության և կոռուպցիայի մեղադրանքով դատարանի առջև կանգնելուց հետո։

https://www.instagram.com/parstodayarmenian/https://twitter.com/radio_armenianhttps://www.reddit.com/user/armradio/https://urmedium.com/c/armenianradio