Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ
Չորեքշաբթի առավոտյան Լիբանանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ առնվազն 80 մարդ է զոհվել երկրի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով:
Համադ Հասանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը առնվազն 3700 է:
Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:
Այդ մասին հայտարարել է Լիբանանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը: հավելելով, որ պայթյունի պատճառը եղել է նիտրատը:
Բեյրութի նահանգապետը պայթյունն անվանել է «ազգային աղետ» և համեմատել է Հիրոսիմայի ռմբակոծության հետ:
Չորեքշաբթի օրը Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ երկրի ողջ տարածքում սուգ է հայտարարվել:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան ցավակցություն է հայտնել լիբանանյան կառավարությանը և ժողովրդին և զոհվածների ընտանիքներին: Նա հայտարարել է, որ իրանցիների սրտերը լիբանանյան ժողովրդի հետ են:
Զարիֆը նշել է նաև, որ Իրանը, ինչպես միշտ, պատրաստ է ցանկացած ձևով օգնել Լիբանանին: