Արձագանքներ՝ Բեյրութի պայթյունի վերաբերյալ. Քաղաքական շահարկում՝ ընդդեմ «Հեզբոլահ» -ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i123970-Արձագանքներ_Բեյրութի_պայթյունի_վերաբերյալ._Քաղաքական_շահարկում_ընդդեմ_Հեզբոլահ_ի
Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 150-ի: Մոտ հինգ հազար մարդ վիրավորվել է: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ մարդիկ են մնացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2020 15:28 Asia/Tehran

Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 150-ի: Մոտ հինգ հազար մարդ վիրավորվել է: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ մարդիկ են մնացել:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը մարդկային վնասից բացի, նաև տնտեսական ծանր վնաս է պատճառել երկրին: Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը նավահանգստում տեղի ունեցած պայթյունի   վնասը գնահատել Է  10-15 միլիարդ դոլար:

Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում:

Պայթյունի նկատմամբ արձագանքները երկու տեսակ են եղել: Շատ երկրներ անմիջապես հանդես են եկել    Լիբանանին աջակցելու առաջարկով: 

Այդ երկրներցի են Իրանի իսլամական հանրապետությունը, Իրաքը, Կատարը, Ռուսաստանը և Սիրիան: Իրանի իսլամական հանրապետության մարդասիրական օգնություններն արդեն հասել են Բեյրութի օդանավակայան:

Իրաքի նավթի նախարար Էհսան Աբդոլջաբբար Էսմայիլը Բեյրութի օդանավակայանում նշելո է. «Բժշկական  թիմը եկել է Լիբանան, որպեսզի օգնենք մեր եղբայրներին: Նա հավելել է. «Իրաքի վարչապետի կարգադրությամբ, նավթ տեղափոխող բեռնատար մեքենաները շարժվել են դեպի Լիբանան»:

Ի տարբերություն այս մարդկային վերաբերմունքի, որոշ երկրներ նույնիսկ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը քաղաքական շահարկման են ենթարկել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի առավոտյան կայացած մամուլի ասուլիսում Բեյրութում տեղի ունեցածը «ահավոր հարձակում»  է որակել, նշելով, որ այն կարող է ռումբի պայթյունի հետևանք լինել: Մինչդեռ Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել  դյուրավառ քիմիական նյութերի ոչ անվտանգ պահեստավորման արդյունքում:

Սաուդյան Արաբիան  առավել քան Միացյալ Նահանգները շահարկեց Բեյրութում որոտած պայթյունը: Չնայած Ալե Սաուդը հայտարարեց Լիբանանին օգնելու պատրաստակամության մասին, սակայն  Ռիադում, Դուբայում և Բեյրութում սաուդյան Արաբիային հարող լրատվամիջոցները մեղադրանքի մատն ուղղեցին Հեզբոլահի կողմը: «Ալ-Արաբիա» և «Ալ-Հադաթ» ցանցերը առաջին պահերին պնդում էին, որ նախնական տեղեկություններով ՝ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստում գտնվող Հեզբոլլահի զենքի և զինամթերքի պահեստում: Այդ հայտարարությունն արվել է այն դեպքում,երբ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի հարավային հատվածում,որտեղ ոչ թե շիաներ, այլ սուննիներ են բնակվում, որտեղ «Հեզբոլլահ» -ն այնքան էլ ներկայություն չունի:

Սիոնիստական ​​ռեժիմը լռեց Բեյրութում տեղի ունեցած  պայթյունի կապակցությամբ, սակայն Քնեսետի նախկին անդամ և օկուպացված Պաղեստինի  ազգայնական կուսակցության առաջնորդ Մոշե Ֆիլինը գոհունակություն հայտնեց Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ և իր թվիթերյան միկրոբլոգում  հրեական տոներից մեկին ընդառաջ «Տեսարժան հրավառության ներկայացում» անվանեց այն:

Հեզբոլլահի ընդդիմադիրների կողմից Բեյրութում տեղի ունեցած պայթյունը քաղաքական շահարկման ենթարկմանն արձագանքեցին համաշխարհային մասշտաբով: 

Արձագանքելով Բեյրութի պայթյունի վերաբերյալ հայտարարություններին, Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինն ասել . «Համոզված եմ, որ ոչ մի դեպքում չպետք է քաղաքական շահարկման ենթարկել այդ պայթյունը  ու շշուկներ տարածել դրա վերաբերյալ, մանավանդ որ տուժել են հազարավոր մարդիկ»:

Սաուդյան Արաբիային  հարող լրատվամիջոցների անհիմն պնդումներին պատասխանել են նաև արաբ օգտատերեը: Նրանք իրենց թվիթերյան էջերում կասկածի տակ են առել սաուդցիների պատմածը ՝ մեղադրելով նրանց Բեյրութի դեպքի ժամանակ ևս խարդախություններ թույլ տալու մեջ: Թվիթերի որոշ օգտատերեր ևս  «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը անվանել են «ստախոս» ՝ բողոքելով նրա հակաքարոզչության դեմ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio