Իրաքում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124220-Իրաքում_Թուրքիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ
Հյուսիսային Իրաք թուրքական բանակի ներխուժումից հետո, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2020 04:31 Asia/Tehran
  • Իրաքում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հյուսիսային Իրաք թուրքական բանակի ներխուժումից հետո, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին:

Չորեքշաբթի օրը Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ  կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթհ ​​Յըլդըզին և նրան հանձնել բողոքի նոտա  հյուսիսային Իրաքի վրա վերջին հարձակումների կապակցությամբ:

Բողոքի նոտայում Իրաքը Թուրքիային մեղադրում է՝ իր տարածք ներխուժելու և իրաքյան անվտանգության ուժերի սպանության մեջ:

Երեքշաբթի երեկոյան իրաքյան լրատվամիջոցները հայտնել են, որ թուրքական անօդաչու ինքնաթիռը հարձակվել է երկրի հյուսիսում գտնվող իրաքյան սահմանապահների կենտրոնակայանի  վրա, որի հետևանքով զոհվել են երկու բարձրաստիճան սահմանապահ և երկու իրաքցի զինծառայող:

Իրաքի քաղաքական խմբավորումները և պաշտոնատար անձինք դատապարտել են Թուրքիայի այդ գործողությունը  և Բաղդադին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Անկարայի ագրեսիան կանխելու ուղղությամբ: