Իրաքում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Հյուսիսային Իրաք թուրքական բանակի ներխուժումից հետո, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպանին:
Չորեքշաբթի օրը Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել է Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթհ Յըլդըզին և նրան հանձնել բողոքի նոտա հյուսիսային Իրաքի վրա վերջին հարձակումների կապակցությամբ:
Բողոքի նոտայում Իրաքը Թուրքիային մեղադրում է՝ իր տարածք ներխուժելու և իրաքյան անվտանգության ուժերի սպանության մեջ:
Երեքշաբթի երեկոյան իրաքյան լրատվամիջոցները հայտնել են, որ թուրքական անօդաչու ինքնաթիռը հարձակվել է երկրի հյուսիսում գտնվող իրաքյան սահմանապահների կենտրոնակայանի վրա, որի հետևանքով զոհվել են երկու բարձրաստիճան սահմանապահ և երկու իրաքցի զինծառայող:
Իրաքի քաղաքական խմբավորումները և պաշտոնատար անձինք դատապարտել են Թուրքիայի այդ գործողությունը և Բաղդադին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Անկարայի ագրեսիան կանխելու ուղղությամբ: