Բաշար Ասադը դադարեցրել է ելույթը՝ ճնշման անկման պատճառով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124221-Բաշար_Ասադը_դադարեցրել_է_ելույթը_ճնշման_անկման_պատճառով
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի երեկոյան նոր խորհրդարանին ուղղված ելույթի ընթացքում արյան ճնշման անկում է ունեցել և միք անի րոպես դադարեցրել իր ելույթը: Այս մասին հայտնել է Սանա լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2020 04:40 Asia/Tehran

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չորեքշաբթի երեկոյան նոր խորհրդարանին ուղղված ելույթի ընթացքում արյան ճնշման անկում է ունեցել և միք անի րոպես դադարեցրել իր ելույթը: Այս մասին հայտնել է Սանա լրատվական գործակալությունը:

Ըստ Սանաայի, Սիրիայի նախագահի աշխատակազմից ստացված հաղորդագրության համաձայն, մի քան րոպե անց, Ասադը  ավարտել է իր ելույթը: Բաշար Ասադի ելույթի մանրամասները կհրապարակվեն սիրիական լրատվամիջոցներում առաջիկա մի քանի ժամերի ընթացքում:

Երկրում հետճգնաժամային ընտրությունների երրորդ փուլի ավարտից հետո ձևավորված Սիրիայի նոր խորհրդարանը երկուշաբթի օրը սկսեց իր աշխատանքը: 

Երեքշաբթի կայացած նիստի ընթացքում տեղի է ունեցել Սիրիայի խորհրդարանի նոր անդամների երդման արարողությունը: Խորհրդարանի նախկին նախագահ Համուդա Սաբբաղը վերընտրվել է իր պաշտոնում:

Վերջին 10 տարում Սիրիան անցկացրել է վեց ընտրություն, այդ թվում ՝ երեք խորհրդարանական ընտրություններ, երկու քաղաքային և գյուղական ավագանու ընտրություններ և մեկ նախագահական ընտրություն: