Շարունակվում են Իրաքի հյուսիսի դեմ Թուրքիայի օդային հարձակումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124286-Շարունակվում_են_Իրաքի_հյուսիսի_դեմ_Թուրքիայի_օդային_հարձակումները
Թուրքիան անտեսելով պաշտոնական Բաղդադի բողոքները, շարունակում է թիրախավորել Իրաքի հյուսիսային տարածքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2020 13:29 Asia/Tehran
  • Շարունակվում են  Իրաքի հյուսիսի դեմ Թուրքիայի օդային հարձակումները

Թուրքիան անտեսելով պաշտոնական Բաղդադի բողոքները, շարունակում է թիրախավորել Իրաքի հյուսիսային տարածքները։

Վերջին   ռազմական գործողությունների ժամանակ, սպանվել են ՔԲԿ չորս անդամներ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի բանակի կործանիչները հինգշաբթի օրը թիրախավորել են Իրաքի հյուսիսային Դահուք նահանգում մի ավտոմեքենա, որը շարժվում է Ռեշանքի գյուղից դեպի Զավիթե շրջան։

Ըստ հաղորդման, հարձակման արդյունքում սպանվել են  ավտոմեքենայի չորս ուղևորները, որոնք անդամակցել են ՔԲԿ - ին։

Թուրքիայի բանակը 2019 թվականի մայիսի 27- ից Իրաքի հյուսիսում  լայնածավալ գործողություններ է սկսել Քրդստանի բանվորական կուսակցության՝ ՔԲԿ- ի դեմ։

Պաշտոնական Բաղդադը բազմիցս Թուրքիայի  զինված ուժերի գործողություններն իր տարածքում բնութագրել է որպես երկրի տարածքային ամբողջականության իրավունքի խախտում։

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio