Ալ-Քազեմի. ԱՄՆ զորքերը առաջիկա երեք տարվա ընթացքում դուրս կգան Իրաքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124568-Ալ_Քազեմի._ԱՄՆ_զորքերը_առաջիկա_երեք_տարվա_ընթացքում_դուրս_կգան_Իրաքից
Իրաքի վարչապետը լուսաբանելով ԱՄՆ կատարած այցի ընթացքում այդ երկրի պաշտոնյաների հետ բանակցությունները, նշել է, որ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ զորքերը դուրս կբերվեն Իրաքից առաջիկա երեք տարիների ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2020 13:51 Asia/Tehran
  • Ալ-Քազեմի. ԱՄՆ զորքերը առաջիկա երեք տարվա ընթացքում դուրս կգան Իրաքից

Իրաքի վարչապետը լուսաբանելով ԱՄՆ կատարած այցի ընթացքում այդ երկրի պաշտոնյաների հետ բանակցությունները, նշել է, որ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ զորքերը դուրս կբերվեն Իրաքից առաջիկա երեք տարիների ընթացքում:

Ուրբաթ օրը Ալ-Արաղիա կայքին տված հարցազրույցում Մուստաֆա ալ-Քազեմին  հավելել է.«Իրաքի արտգործնախարարի և նրա ամերիկացի գործընկերոջ միջև ռազմավարական երկխոսության ընթացքում համաձայնություն է կայացել մի շարք սկզբունքների շուրջ, որը վերաբերվում է ԱՄՆ ներկայության, ժամանակացույցի վերաձևակերպման և Իրաքից դուրս հաստատմանը»:

Իրաքի վարչապետն ասել է .«Թուրքիան Իրաքի մեծ և շատ կարևոր հարևանն է, բայց միևնույն ժամանակ մենք մերժում ենք Թուրքիայի ներխուժումը Իրաքի տարածք: Մենք նաև մերժում ենք որոշ կողմերի հարձակումները Իրաքից Թուրքիա կամ նույնիսկ այլ երկրներ»: