Երուսաղեմի հազարավոր բնակիչներ բողոքել են Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124645-Երուսաղեմի_հազարավոր_բնակիչներ_բողոքել_են_Նեթանյահուի_դեմ
Կիրակի օրը հազարավոր պաղեստինցիներ բողոքի ցույցեր են անցկացրել գրավյալ Երուսաղեմում ՝ պահանջելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2020 04:10 Asia/Tehran

Կիրակի օրը հազարավոր պաղեստինցիներ բողոքի ցույցեր են անցկացրել գրավյալ Երուսաղեմում ՝ պահանջելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը:

Ցույցի ընթացքում, պաղեստինցիները վանկարկել են Նեթանյահուի դեմ ուղղված կարգախոսներ:

Անցած շաբաթների ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի մասնակիցները նույնպես  պահանջում էին վարչապետի հրաժարականը:

Օկուպացված տարածքներում վերջին ամիսների ընթացքում հաճախակի են տեղի ունենում բողոքի ցույցեր՝ Բենիամին Նեթանյահուի կոռումպացվածության, ինչպես նաև  կորոնավիրուսի դեմ նրա կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:

Նեթանյահուն ներգրավված է  կոռուպցիայի մեղադրանքով չորս դատա0ան գործերում:

Նեթանյահուն առաջին իսրայելցի պաշտոնյան չէ, որի դեմ քրեական գործ է հարուցվել: Բարոյական և ֆինանսական կոռուպցիան տարածված է սիոնիստական ​​պաշտոնյաների շրջանում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio