Սիրիայի արտգործնախարարություն. Թուրքիան նույնիսկ խմելու ջուրն է քաղաքական նպատակներով շահարկում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124687-Սիրիայի_արտգործնախարարություն._Թուրքիան_նույնիսկ_խմելու_ջուրն_է_քաղաքական_նպատակներով_շահարկում
Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է ալ-Հասաքա նահանգի և դրա շրջակայքի բնակիչներին խմելու ջուրը կտրելու Թուրքիայի քայլը և նշել, որ Անկարան նույնիսկ խմելու ջուրն է քաղաքական նպատակներով շահարկում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2020 05:20 Asia/Tehran
  • Սիրիայի արտգործնախարարություն. Թուրքիան նույնիսկ խմելու ջուրն է քաղաքական նպատակներով շահարկում

Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է ալ-Հասաքա նահանգի և դրա շրջակայքի բնակիչներին խմելու ջուրը կտրելու Թուրքիայի քայլը և նշել, որ Անկարան նույնիսկ խմելու ջուրն է քաղաքական նպատակներով շահարկում

Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան ուայդ երկրի վարձկանները խմելու ջուրը որպես զենք են օգտագործում քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց, երեխաների և ծերերի դեմ, ինչը միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիաների համաձայն հակամարդկային արարք է:

Սիրիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է, որ ջուրը որպես զենք օգտագործելը լուրջ հումանիօտար աղետ է առաջացնելու:

Թուրքիան և այդ երկրի աջակցությունը վայելող ահաբեկիչները, երկու շաբաթ առաջ դադարեցրել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա բնակավայրի համար խմելու ջրի մատակարարումը,  ավելի քան 1,5 միլիոն մարդու թողնելով առանց խմելու ջրի:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio