Սիրիայի արտգործնախարարություն. Թուրքիան նույնիսկ խմելու ջուրն է քաղաքական նպատակներով շահարկում
Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է ալ-Հասաքա նահանգի և դրա շրջակայքի բնակիչներին խմելու ջուրը կտրելու Թուրքիայի քայլը և նշել, որ Անկարան նույնիսկ խմելու ջուրն է քաղաքական նպատակներով շահարկում
Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան ուայդ երկրի վարձկանները խմելու ջուրը որպես զենք են օգտագործում քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց, երեխաների և ծերերի դեմ, ինչը միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիաների համաձայն հակամարդկային արարք է:
Սիրիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է, որ ջուրը որպես զենք օգտագործելը լուրջ հումանիօտար աղետ է առաջացնելու:
Թուրքիան և այդ երկրի աջակցությունը վայելող ահաբեկիչները, երկու շաբաթ առաջ դադարեցրել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա բնակավայրի համար խմելու ջրի մատակարարումը, ավելի քան 1,5 միլիոն մարդու թողնելով առանց խմելու ջրի:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio