Քարբալայում տեղի է ունեցել Աշուրայի արարողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124886-Քարբալայում_տեղի_է_ունեցել_Աշուրայի_արարողությունը
Իրաքի հավատացյալներն այսօր Քարբալայում մասնակցել են շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության՝ Աշուրայի արարողությանը, պահպանելով առողջապահական ցուցումները:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Օգոստոս 30, 2020 12:09 Asia/Tehran

Իրաքի հավատացյալներն այսօր Քարբալայում մասնակցել են շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության՝ Աշուրայի արարողությանը, պահպանելով առողջապահական ցուցումները:

Այսօր Քարբալա է ժամանել նաև  Իրաքի առողջապահության նախարար Հասան ալ-Թամիմին ՝ ստուգելու առողջապահական արձանագրությունների իրականացման ընթացքը:

 

Նախարարության ցուցումների համաձայն՝ Հոսեյնի սգավորները մասնակցել են Քարբալայում այսօր կայացած արարողությանը ՝ կրելով դիմակներ և պահպանելով սոցիալական հեռավորություն:

Նախօրեին ավելի քան 250,000 մարդ այցելել է Իմամ Հուսեյնի սրբավայր:

Սրբավայրը փակվել էր վեց ամիս առաջ՝ կորոնայի բռնկման պատճառով:

Աշխարհի շիաների երրորդ իմամ Իմամ Հոսեյնը, որը նահատակվեց Քարբալայում 61 թ.-ին ՝ Մուհառռամ ամսի 10-ին,  զոհաբերության,ա զատախոհության ու  արժանապատվության օրինակ դարձավ ողջ աշխարհի համար:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio