Աֆղանստանը նահանջել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր նախկին դիրքորոշումից
Աֆղանստանի ԱԳ նախարարությունը նահանջել է Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու կապակցությամբ իր նախկին դիրքորոշումից:
Շաբաթ օրն առանց կրկնելու Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ Քաբուլի աջակցությունը, Աֆղանստանի ԱԳ նախարարության խոսնակ Գրան Հիվադն ասել է.«Աֆղանստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ այս ճգնաժամը կարգավորվի բանակցությունների ու երկխոսության միջոցով, և դա Քաբուլի դիրքորոշումն է»:
Աֆղանստանի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հրապարակել էր հաղորդագրություն, որում ասված է. «Լեռնային Ղարաբաղը համաշխարհային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Աֆղանստանը պահանջում է դադարեցնել տարածաշրջանի օկուպացիան»:
Քաբուլի կողմից հրապարակված այդ դիրքորոշումից հետո, ՀՀ կառավարությունը պահանջել էր չեղարկել այդ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio