Հոկտեմբեր 13, 2020 11:05 Asia/Tehran
  • Իսրայելի գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը

Իսրայելի Գերագույն դատարանը երկուշաբթի մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին միջնորդությունը, քանի որ լսումներ սկսելու համար չունեն ապացույցներ, արդյոք դրանք օգտագործվել են Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար թե՞ ոչ: Այդ մասին հաղորդում է Երուսաղեմ փոստ պարբերականը:

Ըստ պարբերականի՝ Մալայզիայի գործի դեպքում Բարձրագույն դատարանը նույնպես մերժել էր համանման միջնորդությունը, բայց այն ժամանակ բուռն լսումներ էր անցկացրել այդ թեմայով: Այս գործով դատավոր Յոզեֆ Էլրոնը հայտարարել է, որ միջնորդության մեջ բացակայում են հիմնական ապացույցները՝ նույնիսկ լսումներ սկսելու համար:

Սակայն, որոշումը չի արգելում ավելի ուշ, ապացույցների առկայության դեպքում, նոր միջնորդություն ներկայացնելը:

Այս փուլում անհասկանալի է, թե արդյո՞ք հնարավոր է բավարար ապացույցներ հավաքել, ինչպես Մալայզիայի դեպքում, ասել է իրավապաշտպան Իտայ Մաքը:

Մաքը նշել է, որ ինքը կոչ է անում Իսրայելին դադարեցնել Ադրբեջանին զենք վաճառելը բարոյական նկատառումներից ելնելով, բայց ինքը չունի բավարար ապացույցներ միջնորդություն ներկայացնելու համար: Այն ներկայացվել է ակտիվիստ Էլի Ջոզեֆի կողմից, որն այդ պատճառով հացադուլ է հայտարարել:

Ջոզեֆը ներկայացրել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանի զենքի 60% -ը գալիս է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ Ադրբեջան զենքի հնարավոր օդային տեղափոխման մասին՝ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ:

Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի զեկույցը, որը հաստատում է, որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում հայերին սպանելու համար:

Իրավապաշտպան Իտայ Մաքը նշել է, որ եթե նույնիսկ չէր հավատում, որ բավարար ապացույցներ կան Բարձրագույն դատարան դիմելու համար, նա ուղղակիորեն խնդրել է կառավարությանը դադարեցնել ցանկացած զենքի վաճառք Ադրբեջանին՝ հիմնվելով ադրբեջանցի պաշտոնյաների ավելի ընդհանուր վկայությունների վրա:

Նրա խոսքով, Ադրբեջանը բազմիցս հրապարակել է իր զինանոցում գտնվող իսրայելական մոդելների անօդաչու թռչող սարքերի, այդ թվում նաև հարձակողական և Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի լուսանկարներ, սակայն դժվար է ապացուցել, որ հայերի դեմ օգտագործվել են իսրայելական զենքեր:

َՀամառոտ՝ orakarg.com

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

Պիտակ