Էրդողան. Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են տալիս Հայաստանին
Հոկտեմբեր 21, 2020 06:30 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին:
Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն Էրդողանն ասել է.
«Ի՞նչ է ասում Մինսկի եռյակը ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան: Նրանք սատարում են Հայաստանին: Նրանք Հայաստանին ամեն տեսակ աջակցություն են ցուցաբերում ՝ զենքի տեսքով», — ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը խախտել է այսօր հայտարարված հումանիտար զինադադարը:
orakarg.com/
Պիտակ