Օկուպացված Պաղեստինի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի դեմ
Հազարավոր պաղեստինցիներ, բողոքի ցույցեր են անցկացրել գրավյալ տարածքներում, ընդդեմ Սիոնիստական ռեժիմի վարչապետի ու նրա կառավարության վարած քաղաքականության:
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել վարչապետ Բենյամին Նեթանյահույի կոռումպացվածության և կորոնավիրուսի դեմ նրա կառավարության անարդյունավետ պայքարի դեմ ու պահանջել վարչապետի հրաժարականը:
18-րդ անընդմեջ շաբաթ օրը, նման ցույցեր են տեղի ունեցել Պաղեստինի գրավյալ քաղաքների ավելի քան 1000 հրապարակներում:
Այս շաբաթվա ցույցը կենտրոնացած էր գերմանական ընկերությունից սուզանավեր գնելու գործարքում Նեթանյահուի միջամտության վրա:
Նեթանյահուն մեղադրվում է գերմանական Tisencrup ընկերությունից ավելի շատ սուզանավերի գնմանը միջամտելու մեջ:
Վարչապետին մոտ կանգնած մի խումբ բարձրաստիճան սպաներ և մի քանի պաշտոնյաներ նույնպես մեղադրվում են գերմանական ընկերության հետ գործարքը կնքելու համար կաշառք ստանալու մեջ: