Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում է Սիրիայում նոր գործողություն վերսկսել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127514-Թուրքիայի_նախագահ_Էրդողանը_սպառնում_է_Սիրիայում_նոր_գործողություն_վերսկսել
Թուրքիան կարող է նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե ահաբեկիչները չհեռանան Թուրքիայի սահմանից, հայտարարել է Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 13:06 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում է Սիրիայում նոր գործողություն վերսկսել

Թուրքիան կարող է նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե ահաբեկիչները չհեռանան Թուրքիայի սահմանից, հայտարարել է Թայիփ Էրդողանը:

«Սիրիայից սպառնալիքները մեր երկրի նկատմամբ շարունակվում են: Վերջերս վնասազերծվել են ահաբեկիչները, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում մեր տարածքում: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում են ստեղծել նոր պատերազմական գոտի սիրիա-իրաքյան սահմանի երկայնքով։ Եթե ահաբեկիչները չհեռանան մեր սահմաններից, մենք կանցնենք գործողությունների», - ասել է Էրդողանը՝ դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը:

Նա ավելացրել է, որ Թուրքիայի զինված ուժերն ի վիճակի են «մաքրել Սիրիան բոլոր ահաբեկչական կազմակերպություններից»:

aysor.am