Թուրքիայի լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127787-Թուրքիայի_լիրայի_արժեզրկման_նոր_հակառեկորդ_է_գրանցվել
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 14:12 Asia/Tehran
  • Թուրքիայի լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ է գրանցվել

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 3-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․4585: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․8774 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.8649:

Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություներում լարվածության հնարավոր սրումը, ինչպես նաև ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացները։

Թուրքիայում մտավախություններ կան այն հարցում, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, ապա հավանական է, որ լիրան կշարունակի արժեզրկվել։

orakarg.com