Իրաքում քաղաքացիները ցույցեր են անցկացրել ընդդեմ իրենց երկրում ամերիկացի զինծառայողների ներկայության
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127986-Իրաքում_քաղաքացիները_ցույցեր_են_անցկացրել_ընդդեմ_իրենց_երկրում_ամերիկացի_զինծառայողների_ներկայության
Իրաքի հարյուրավոր քաղաքացիներ Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակում բողոքի ցույց են անցկացրել իրենց երկրում ամերիկացի զինծառայողների ներկայությունը շարունակվելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 14:50 Asia/Tehran

Իրաքի հարյուրավոր քաղաքացիներ Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակում բողոքի ցույց են անցկացրել իրենց երկրում ամերիկացի զինծառայողների ներկայությունը շարունակվելու դեմ:

Իրաքցիներն այսօր հանրահավաք անցկացնելով Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակում և Ալ-Թաբեղիա կամրջի մոտ, կարգախոսներ են վանկարկել և պահանջել են Իրաքից դուրս բերել ամերիկացի զինծառայողներին:

Ըստ հաղորդման, անվտանգության ուժերը տեղակայվել են Բաղդադի Ալ-Թահրիր հրապարակի մերձակա տարածքում:

Իրաքցի ցուցարարները պահանջել են  գործադրման հանձնել Իրաքից ամերիկյան զինծառայողների դուրս բերելու կապակցությամբ խորհրդարանի ընդունած որոշումը:

Իրաքի խորհրդարանի պատգամավորները 2020 թվականի հունվարի 5-ին նախագիծ  են ընդուել Իրաքի տարածքից ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին: