Ադրբեջան թուրք զինծառայողներ գործուղելու մասին փաստաթուղթը մտավ ուժի մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128499-Ադրբեջան_թուրք_զինծառայողներ_գործուղելու_մասին_փաստաթուղթը_մտավ_ուժի_մեջ
Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում՝ Resmi Gazete, հրապարակվել և այդպիսով ուժի մեջ է մտել նախօրեին թուրքական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին օրինագիծը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2020 11:16 Asia/Tehran
  • Ադրբեջան թուրք զինծառայողներ գործուղելու մասին փաստաթուղթը մտավ ուժի մեջ

Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում՝ Resmi Gazete, հրապարակվել և այդպիսով ուժի մեջ է մտել նախօրեին թուրքական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին օրինագիծը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Հիմք ընդունելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության և փոխօգնության վերաբերյալ համաձայնագիրը՝ թուրքական զինված ուժերից, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական անձանցից կազմված անձնակազմը մեկ տարի ժամկետով ծառայություն կիրականացնի Ադրբեջանի տարածքում՝ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք հրադադարի մշտադիտարկման միասնական կենտրոնում:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ օրինագիծը խորհրդարան էր ուղարկվել անցած երկուշաբթի օրը: Ուշագրավ է, որ Մեջլիսում ներկայացված քաղաքական 5 կուսակցություններից 4-ն են քվեարկել օրինագծի օգտին, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ է արտահայտվել:

orakarg.com