Օկուպացված Պաղեստինում շարունակվում են Նեթանյահուի կառավարության քաղաքականությունների դեմ ցույցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128603-Օկուպացված_Պաղեստինում_շարունակվում_են_Նեթանյահուի_կառավարության_քաղաքականությունների_դեմ_ցույցերը
Օկուպացված Պաղեստինի բնակիչները մեկ անգամ ևս ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 12:39 Asia/Tehran
  • Օկուպացված Պաղեստինում շարունակվում են Նեթանյահուի կառավարության քաղաքականությունների դեմ ցույցերը

Օկուպացված Պաղեստինի բնակիչները մեկ անգամ ևս ցույց են անցկացրել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության քաղաքականությունների դեմ:

«Իսրայել Թայմս» կայքի հաղորդմամբ հինգշաբթի երեկոյան, օկուպացված Պաղեստինի տարբեր շրջաններում տեղի ունեցած ցույցի մասնակիցները Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նմանեցրել են մի վիրուսի, որը պետք է արմատախիլ արվի:

Թել Ավիվի գլխավոր հրապարակում ևս մի քանի հարյուր մարդիկ վանկարկելով կարգախոսներ, պահանջել են հետաքննել Նեթանյահուի և նրա օգնականների, «3000» անունով հայտնի  կոռուպցիոն դատական գործը:

 Հինգշաբթի գիշերվա ցույցի կազմակերպիչներից  Կումի Յեսրայիլն ասել է.«Նեթանյահուն վիրուս է և ցույցերն էլ նրա դեմ կիրառվող պատվաստանյութն են»: 

Միևնույն ժամանակ Իսրայելի պատերազմի նախարար Բեննի Գանցը մտադիր է կյանքի կոչել քննչական կոմիտե, որպեսզի վերջինս քննարկի Նեթանյահուի դեմ հարուցված այսպես   «Սուզանավային սկանդալ» կոռուպցիոն գործը: