Դեկտեմբեր 09, 2020 10:34 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ​​լրտեսական ծրագրերը տարբեր երկրների կառավարությունների կողմից կիրառվում են   ընդդիմությանը ճնշելու նպատակով

Կանադական համալսարաններից մեկը հայտնում է, որ Նիգերիայի կառավարությունն օգտվում է իսրայելական լրտեսական ծրագրից՝ ընդդիմության ներկայացուցիչների հեռախոսազանգերը գաղտնալսելու համար:

Կանադայի Տորոնտոյի համալսարանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Նիգերիայի հետախուզական ծառայությունները, 25 նահանգներում քաղաքացիների հեռախոսազանգերն ու տեքստային հաղորդագրությունները վերահսկելու համար, օգտագործում են իսրայելական Circles ընկերության Pegasus լրտեսական  ծրագիրը:

Ըստ  այդ հաղորդման, Նիգերիայի  անվտանգության առնվազն երկու գործակալություններ, այդ թվում ՝ ՊՆ հետախուզության գործակալությունը, վերոնշյալ ​​լրտեսական այս ծրագրից օգտվում են ընդդիմության և  այլ  քաղաքացիների հեռախոսազանգերը վերահսկելու համար:

Պիտակ