Ամիր Աբդոլլահյան. Համաձայնության կարելի է հասնել, եթե ամերիկյան կողմն իրատես լինի
Նշելով, որ Իրանն ունի համաձայնության հասնելու ամուր կամք, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Վիեննայում համաձայնություն կկայանա, եթե ամերիկյան կողմն իրատեսություն դրսևորի»:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Նիգերիայի ԱԳ նախարար Ջեֆրի Օնյամայի հետ հեռախոսազրույցում, անդրադարձել է պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վիճակին,. բանակցություններին Իրանի հավատարմությանը և.համաձայնության հասնելու ամուր կամքին:
Հույս հայտնելով, որ ՄԱԳԱՏԷ-ն իր առաքելությունը կիրականացնի զերծ մնալով քաղաքականությունից, Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ Վիեննայում համաձայնություն կկայանա, եթե ամերիկյան կողմն իրատեսություն դրսևորի:
Նիգերիայի ԱԳ նախարարն ընդգծել է Իրանի բարի կամքը՝ պատժամիջոցների չեղարկման բանակցություններում և, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, հույս է հայտնել, որ երկիրը կվերադառնա համաձայնության և առկա հարցերը կլուծվեն: