Իսլամական Ջիհադ. Սիոնիստական ռեժիմը վտանգավոր նպատակներ է հետապնդում Պաղեստինում և տարածաշրջանում
Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը հայտարարել է, որ Գազայի և Լիբանանի մասին Սիոնիստական ռեժիմի ղեկավարների սպառնալիքները վկայում են Պաղեստինի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ նրանց վտանգավոր նպատակների մասին:
Ալ-Ահդ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսլամական Ջիհադ շարժման քաղաքական գրասենյակի անդամ Յուսեֆ Ալ-Հեսայենեն ասել է. «Սիոնիստական ապարտեիդ ռեժիմի համար սովորական են դարձել ահաբեկչական գործողությունները և Իսրայելի բանակի համատեղ շտաբի պետ Ավիո Կուխավիի վերջերս կատարած հայտարարությունը ևս այդ ահաբեկչության շարունակությունն է»:
Ավելի վաղ, ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Գազայի և Լիբանանի բնակելի տարածքների դեմ հարձակման մասին Ավիո Կուխավիի հայտարարությունը Պաղեստինի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ այդ ռեժիմի վայրագության վկայությունն է:
Վերջին օրերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի բանակի համատեղ շտաբի պետ Ավիո Կուխավին հայտարարել էր, որ Դիմադրության խմբավորումների հետ ցանկացած լարվածությունից հետո, այդ ռեժիմի բանակը թիրախ է դարձնելու Գազայի ու Լիբանանի բնակելի տարածքները: