Երկու պաղեստինցի երիտասարդներ են նահատակվել Սիոնիստական ռեժիմի ոստիկանության հրաձգության հետևանքով
Փետրվար 02, 2021 08:07 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը գրոհել է Պաղեստինի բռնագրավված տարածքների Թամարե քաղաքը, որի ընթացքում նահատակվել են երկու պաղեստինցի երիտասարդներ:
«Արաբ 48» կայքի տեղեկացմամբ, երեքշաբթի առավոտյան, պաղեստինյան աղբյուրներ հայտարարել են, որ այդ հարձակման ընթացքում ևս երկու երիտասարդներ վիրավորվել են:
Հաղրոդման համաձայն, այդ դեպքից հետո, Թամարեյի հարյուրավոր բնակիչներ քաղաքի մատույցներում ցույց են անցկացրել, սակայն Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը արցունքաբեր գազով ու ձայնային ռումբերով փորձել է ցրել ցուցարարներին, ինչը հանգեցրել է բախման:
Թամարեյի քաղաքապետարանը արտահերթ նիստ է գումարել և քաղաքում համատարած գործադուլ է հայտարարել:
Պիտակ