Նեթանյահուին զայրացրել է Միջազգային քրեական դատարանի վճիռը
Իսրայելի վարչապետը քննադատել է Պաղեստինի տարածքների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի կայացրած որոշում, հայտարարելով, որ այն քաղաքականացված է:
Ուրբաթ օրը, Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել է հօգուտ 1967թ Պաղեստինի գրավյալ տարածքներում իրականացված հանցագործությունները քննելու՝ վերոնշյալ դատարանի իրավասության: Արձագանքելով այս որոշմանը, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանն ապացուցեց, որ ավելի շատ քաղաքական խումբ է և ոչ թե դատական կառույց:
Պաղեստինյան ինքնավարության ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հաագայի դատարանի վճիռը պատմական իրադարձություն է ՝ հանցագործների նկատմամբ հետաքննություն սկսելու հարցում և պատրաստակամություն է հայտնել համագործակցել դատարանի հետ:
Դատարանի վճռիհ համաձայն, 1967 օկուպացված Պաղեստինի տարածքները ներառում են Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը, Գազայի հատվածը և այդ տարածքները բնակցենելու Սիոնիստական ռեժիմի ցանկացած քաղաքականություն անօրինական է: