Սիրիացիները բողոքում են ԱՄՆ-Թուրքիա օկուպացիաի դեմ և պաշտպանում Բաշար Ասադին
Ալ Հասաքայի և Ալ Ղամիշլիի մեծ թվով բնակիչներ ցույց են անցկացրել, որում հովանավորելով նախագահին, շեշտել են՝ որ ամերիկա-թուրքական օկուպացիան պետք է դադարեցվի:
Երկուշաբթի օրը, Ալ-Մայադին լրատվական գործակալության հաղորդմամբ, Ալ-Հասաքայի կենտրոնում և Ղամիշլիի մշակութային կենտրոնում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջում էին Բաշար Ասադի թեկնածությունը նախագահի պաշտոնում
Ցուցարարները կրել են պաստառներ, ԱՄՆ-ին և Թուրքիային կոչ անելով իրենց զորուժը դուրս բերել Սիրիայից և հայտարարել են, որ պատրաստ են ժողովրդական դիմադրություն կազմակերպել ԱՄՆ-ի և Թուրքիայի տարրերին և նրանց կապված ահաբեկիչներին վտարելու համար:
Սիրիայի քաղաքացիները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների կողմից իրենց նկատմամբ կիրառված պատժամիջոցների քաղաքականությունը, միայն կբարձրացնի նրանց դիմադրությունը և չի խանգարելու նրանց ակտիվորեն մասնակցությանն գալիք նախագահական ընտրություններին:
Ցուցարարները շեշտել են, որ Բաշար Ասադը կլինի Սիրիայի հաջորդ նախագահը, և ԱՄՆ-ը պետք է վերացնի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, դադարեցնի սիրիացի ժողովրդի ռեսուրսները թալանելը և լքի երկիրը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio