Նեթանյահու. Իսրայելը դեմ է, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i133886-Նեթանյահու._Իսրայելը_դեմ_է_որպեսզի_ԱՄՆ_ն_վերադառնա_ՀԳՀԾ
ՀԳՀԾ-ի ու Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումների վերաբերյալ հայտարարությունից ժամեր անց, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի գրասենյակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ ռեժիմի դիրքորոշումն անփոփոխ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2021 14:39 Asia/Tehran
  • Նեթանյահու. Իսրայելը դեմ է, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ

ՀԳՀԾ-ի ու Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումների վերաբերյալ հայտարարությունից ժամեր անց, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի գրասենյակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ ռեժիմի դիրքորոշումն անփոփոխ է:

Հղում անելով Նեթանյահուին,   գրասենյակը հայտարարել է. «Իսրայելը շարունակում է համոզված լինել, որ չպետք է Իրանին թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել և միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թել Ավիվի դիրքորոշումը չի փոխվել»:

Նեթանյահուն հայտարարել է, որ հին համաձայնագրին վերադարձն Իրանի համար միջուկային զենք ստեղծելու ճանապարհ կհարթի:

Ուրբաթ օրը, ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն, որ նշել է,. որ Վաշինգտոնն ընդունել է միջուկային համաձայնագրին վերադարձի ուղիները քննարկելու թեմայով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու  Եվրոպայի առաջարկը:

ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Դենի Դոնանը դեմ է արտահայտվել ՀԳՀԾ վերադառնալու նպատակով Իրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի որոշմանը:

Այսօր առավոտյան, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր ներկայացուցիչը, ԱԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակաում չեղարկել է ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցներըւ վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի դիմումը: