Իրաքն ԱՄՆ-ից պահանջել է սկսել ռազմավարական բանակցությունները
«Ասոշիեյթեդ պրես» գործակալության հաղորդմամբ, իրաքյան պաշտոնյաները հայտարարել են, որ Բաղդադը պաշտնական նամակով դիմել է ԱՄն նախագահ Ջո Բայդենին՝ նշանակելու երկկողմ բանակցությունների և ամերիկյան զորուժն Իրաքից դուսր բերելու ժամկետը:
Երեքշաբթի օրը, Սպիտակ Տան խոսնակ Ջեյն Փսաքին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրաքն ապրիլին կսկսեն մի շարք հարցերի շուրջ ռազմավարական բանակցությունները:
Փսաքիի խոսքերով. բանակցությունները կպարզեն, որ կոալիցիոն ուժերն Իրաքում ներկա են բացառապես այդ երկրի բանակին վարժանքներ փոխանցելու և ԻԼԻՊ-ի վերականգնումը կանխելու նպատակով համապատասխանբ ռազմական խորհրդատվությունների փոխանցման համար:
ԱՄՆ-Իրաք բանակցությունները մեկնարկեցին 2020թ հունիսին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: Եթե բանակցությունները շարունակվեն, ապա դրանք կլինեն Բայդենի նախագահության օրոք առաջին բանակցությունները: