Պակիստանում սաուդյան և ամերիկյան ուժերի հետ բազմազգ օդային զորավարժություն է անցկացվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i136918-Պակիստանում_սաուդյան_և_ամերիկյան_ուժերի_հետ_բազմազգ_օդային_զորավարժություն_է_անցկացվում
Պակիստանում սաուդյան և ամերիկյան ուժերի հետ բազմազգ օդային զորավարժություն է անցկացվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2021 08:58 Asia/Tehran
  • Պակիստանում սաուդյան և ամերիկյան ուժերի հետ բազմազգ օդային զորավարժություն է անցկացվում

Պակիստանում սաուդյան և ամերիկյան ուժերի հետ բազմազգ օդային զորավարժություն է անցկացվում:

Հղում կատարելով Պակիստանի պաշտոնական աղբյուրներին, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Aces meet 2021-1» զորավարժությունը մեկնարկելու է կիրակի օրը:

Շաբաթ երեկոյան, հաղորդագրություն տարածելով, Պակիստանի ռազմաօդային ուժերի խոսնակը հայտարարել է, որ զորավարժությանը մասնակցելու նպատակով, այսօր Պակիստան են ժամանել Սաուդյան Արաբիայի  ազմաօդային ուժերը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Զորավարժությանը կմասնակցեն Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ուժերը, իսկ որպես դիտորդ ներկա կլինեն Բահրեյնի, Եգիպտոսի և Հորդանանի ռազմաօդային ուժերը»:

Պակիստանի ռազմաօդային ուժերի խոսնակը հայտարարել է, որ բազմազգ օդային ուսուցումը նպատակ ունի իրատեսական ուսուցումներով ու վարժանքներով, փորձ փոխանակել և բարձրացնել փոխգործունակությունը մասնակից օդային ուժերի միջև: