Իրաքցի պատգամավորն ընդգծել է այդ երկրից ամերիկացի զինծառայողների հեռանալու անհրաժեշտությունը
Իրաքի խորհրդարանի պատգամավորներից մեկն ընդգծել է.«Այս երկրի ռազմացամաքային ուժերը շատ հզոր են և Իրաքում ամերիկացի զինվորների կարիքը չկա»:
Ինչպես հաղորդում է «Ալ-Մաալումա» կայքը, Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Աբդոլխալեղ Ալ-Ազավին կիրակի օրն ասել է.«Իրաքյան ուժերը չեզոքացրել են ահաբեկչության վտանգը և ծանր մարտերի ժամանակ նրանց հաջողվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների բռնազավթումից ազատագրել քաղաքները:
Իրաքի անվտանգության հարցերով փորձագետ Սաբահ Ալ-Աքիլին ասել է. «Իրաքի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ցանկություն չունի դուրս գալ Իրաքից և այդ բանակցությունների վերաբերյալ Իրաքի բանակցող պատվիրակության պատմածը լիովին հակասում է ԱՄՆ-ի քայլերին»:
Իրաքի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն՝ այդ երկրում ամերիկացի զինծառայողների ներկայությունը կսահմանափակվի ուսուցմամբ և խորհրդատվություն տրամադրելով: Ըստ սահմանված ժամանակացույցի՝ օտարերկրյա զինվորները կտեղակայվեն Իրաքի սահմաններից դուրս :