Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայանի դեմ հարձակման հետևանքով կա երկու վիրավոր
Իրաքի տեղակայն աբղյուրները հաղորդում են, որ Սալահեդդին նահանգում տեղակայված ամերիկյան Բալադ ավիաբազայի դեմ իրականացված հարձակման հետևանքով վիրավորել է երկու հոգի:
Իրաքյան Սաբերին լրատվական ալիքը հաղորդում է. «Հարձակումից հետո միացել են բազայի անվտանգության ազդանշանները, և ամերիկյան ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը և ուղղաթիռները օդ են բարձրացել»,
Բալադի բազան ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ամենամեծ ամերիկյան ռազմական ավիաբազան է:
Վերջին օրերին, Իրաքի տարբեր շրջաններում հարձակման է ենթարկվել ամերիկյան զորուժին պատկանող ավելի քան 20 ավտոշարասյուն, ինչպես նաև Էրբիլի օդանավակայանի մոտակայքում տեղակայված և Ալ Անբար նահանգում գտնվող Այն-ալ-Ասադ ռազմաբազաները:
Իրաքի քաղաքացիների մեծ մասը և քաղաքական խմբերն ԱՄՆ-ից պահանջում են իր զորուժը դուրս բերել այդ երկրից, իսկ խորհրդարանը վավերացրել է այդ ուժերի դուրսբերման նախագիծը: